0

Աշխատանք KFC-ում

Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին:


KFC-ում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում անհատին՝ լինի նա հաճախորդ, թե KFC-ի մեծ ընտանիքի անդամ: Այդ իսկ պատճառով մենք քրտնաջան աշխատում և ներդնում ենք բոլոր հնարավոր միջոցները՝ մեր թիմի բոլոր անդամներին աջակցելու և հիանալի աշխատանքային միջավայր ստեղծելու համար: Մեր ռեստորաններում մենք կիրառում ենք կառավարման ժամանակակից մեթոդներ, մշտապես հարմարվում ենք փոփոխություններին, խրախուսում ենք նախաձեռնությունը, պարգևատրում ենք գերազանց աշխատանքի համար և մշտապես հնարավորություններ ենք ստեղծում մեր թիմակիցների զարգացման համար:

Ցանկանու՞մ եք աշխատել մեզ հետ:

KFC-ում մենք մշտապես աճի հնարավորություններ ենք ստեղծում բոլոր աշխատակիցների համար: Մեր աշխատողները մեր ռեստորանների շարժիչ ուժն են կազմում, իսկ մեր կայուն արժեքները ծառայում են որպես հիմք, որի վրա կառուցվում է ընկերության յուրաքանչյուր գործողություն:

Եթե ​​ցանկանում եք դառնալ այնպիսի թիմի անդամ, որը մշտապես զարգանում է և առաջարկում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, ապա ուղարկեք մեզ ձեր ինքնակենսագրականը (CV-ն): Միացե՛ք KFC-ի թիմին և վայելե՛ք հաճելի աշխատանքային միջավայր, շարունակական ​​զարգացում և վերապատրաստում արագ աճող ռեստորանների ցանցում ​​՝ ուղղված ձեր զարգացմանը: Մեր մասին ավելին իմանալու համար հետևեք մեր էջերին՝ https://www.facebook.com/KFC.Armenia, https://www.instagram.com/kfc_armenia/:

Թափուր հաստիքներ

 Քո մասին

- Տարիք: 16-45

- Ազատ հաղորդակցվող

- Դրական տրամադրվածությամբ

- Աշխատանքային փորձի կարիք չկա

Ի՞նչ է ներառվում այս հաստիքի պարտականությունների մեջ:

-Կատարել դրամարկղի գործառնությունները Դրամական Գործառնությունների Կանոնակարգին համապատասխան:

-Հյուրերի սպասարկում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

-Ներկայացնել պատվերը՝ նշելով արդյոք պատվերը ներսում ուտելու թե տանելու համար է:

-Աջակցել ռեստորանի մաքրությանը:

-Հավաքել պատվերը

- Իմանալ և հետևել բոլոր տեսակի ուտեստների պատրաստման մեթոդները

- Իմանալ և հետևել պատրաստի ուտեստների ժամկետները

Մենք առաջարկում ենք

- Ճկուն աշխատանքային գրաֆիկ, 80%-ով թիմի անդամի ցանկությամբ

- Գրանցված աշխատանք

- Ստաբիլ աշխատավարձ

- Կարիերայի աճի հնարավորություն

- Անվճար ընդմիջում աշխատանքային հերթափոխի ընթացքում:

- Երեկոյան ուշ ժամերին տաքսիով ճանապարհում

- Ընտրության հնարավորություն՝ բնակության վայրին մոտ աշխատատեղ

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԱՇԽԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ: ԴԻՄԵՔ ԱՅՍՏԵՂ!
arrow-down
close-modal