Ի՞նչն է առանձնահատուկ դարձնում մեր ուտեստները:
1. Թարմ պատրաստվածը միշտ ավելի լավ է
Մեր ուտեստների զարմանալի համի գաղտնիքն այն է, որ ամեն ինչ պատրաստվում է մատուցվելուց ընդամենը մի քանի րոպե առաջ: Սկսած հավից և բուրգերից մինչև կարտոֆիլ ֆրի՝ ցանկացած ուտեստ, ինչ պատվիրեք, մենք պատրաստում ենք հենց այդ պահին:
2. Հավի կենսապայմանները
Բացառապես KFC-ի համար նախատեսված հավերի պահման պայմանները մանրակրկիտ և առանց նախնական ծանուցման ստուգվում են անկախ միջազգային ընկերությունների կողմից՝ կենդանիների պահման չափանիշներին համապատասխանելու համար:
3. Հումք
Մեր բոլոր մատակարարները GFSI հավաստագրված և փորձարկված են Առողջության և անվտանգության միջազգային ճանաչված ստանդարտների կիրառման համար, ինչպես միջազգային վարկանիշային գործակալությունների, այնպես էլ անկախ ներքին տեսուչների կողմից, որոնք հավաստում են, որ մեր օգտագործած ամբողջ հումքը լիովին համապատասխանում է համաձայնեցված ամենաբարձր չափանիշներին:
4. Խոհարարների հավաստագրում
Յուրաքանչյուր խոհարար ամիսը 2 անգամ անցնում է բաղադրատոմսերի իմացության հավաստագրում: Միայն այդպես Գնդապետ Սանդերսը կարող է հպարտանալ իր աշխատանքի արդյունքով:
5. Յուղի ստուգում
Տապակած յուղերի թթվայնության վերահսկումը կատարվում է օրական երկու անգամ, և դրանք անմիջապես փոփոխվում են, որպեսզի երբեք չանցնեն թույլատրելի սահմանները:
6. Պատրաստման ընթացակարգեր
Ալյուրը մաղումը կատարվում է յուրաքանչյուր խմորապատումից առաջ։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ռեստորանում օրական կարելի է պատրաստել մինչև 100 մաղ: Յուրաքանչյուր ռեստորանում ալյուրը կարող է մաղվել օրական մինչև 100 անգամ:
7. Որակի վերահսկում
Մինչ հավի միսը մեր հյուրերին մատուցելը, մենք ստուգում ենք նրա յուրաքանչյուր կտորը։
Եթե այն կատարյալ չի, ուրեմն դուք այն չեք տեսնի:
8. Ջեռուցման խցիկում մնալու տևողությունը
Ջեռուցման պահարանում պահելու ժամանակը անհատական է հավի յուրաքանչյուր առանձին մասի համար: Oրինակ՝ հավի ամբողջական կտորները մնում են պահվում են 90 րոպե, իսկ խրթխրթան ստրիպսերը՝ 30 րոպե և ոչ մի րոպե ավել:
9. Հավի մսի ջերմաստիճանը
Սառեցված հավի ջերմաստիճանը ռեստորանում գտնվելու ողջ ընթացքում երբեք չի գերազանցում 4°C-ը, իսկ պատրաստելուց հետո՝ 85°C-ից ոչ պակաս է:
10. Բանջարեղենի ջերմաստիճանը
Բանջարեղենի ջերմաստիճանը պատրաստման ժամանակ միշտ ցածր է 5° C-ից: Մենք լվանում ենք բանջարեղենը՝ խստորեն հետևելով ISO 22000 (HACCP) հավաստագրված ընթացակարգերին:
11. Բաղադրիչների պահպանման ժամկետը
Մեր բաղադրիչների (ինչպիսիք են բանջարեղենը, պանիրը, բեկոնը և այլն) պահպանման ժամկետը անմիջապես ուտեստների պատրաստման վայրում կազմում է առավելագույնը 4 ժամ է և ոչ մի րոպե ավել։